Պաշտոնական. Բեն Արֆան հեռանալու է ՊՍԺ-ից

Պաշտոնական. Բեն Արֆան հեռանալու է ՊՍԺ-ից

«Պարի Սեն Ժերենի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆան հաստատել է, որ ամռանը հեռանալու է ակումբից:

«Միշտ սիրելու եմ այս ակումբը: Չնայած դժվարություններին՝ ուրախ եմ, որ կրել եմ այս մարզաշապիկը: Թիմակիցներիս մասին սքանչելի հիշողություններ եմ պահպանելու: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ»,- «Ինստագրամի» իր էջում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը:

Թունիսյան արմատներով ֆրանսիացին ՊՍԺ էր տեղափոխվել 2016 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում նա խաղադաշտ դուրս չի եկել: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ փարիզցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Բեն Արֆային հեռացրել է գլխավոր թիմից, քանի որ նրան է մեղադրում ակումբի ներքին կոնֆլիկտները մամուլին հայտնելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում