«Մանչեսթեր Սիթին» վստահ է, որ գնելու է Իսկոյի տրանսֆերը

«Մանչեսթեր Սիթին» վստահ է, որ գնելու է Իսկոյի տրանսֆերը

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ամռանը գնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի տրանսֆերը: «Daily Mirror»-ը հայտնում է, որ «քաղաքայինները» ողջ ռեսուրսները կենտրոնացրել են այդ գործարքի վրա:

Անգլիական ակումբում վստահ են, որ 85 միլիոն եվրոյով կկարողանան գնել իսպանացու տրանսֆերը: Այդ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն զրուցել է 25-ամյա ֆուտբոլիստի հետ և հավաստիացրել, որ նրա հետ մեծ հույսեր է կապում:

«Մանչեսթեր Սիթին» կարծում է, որ «արքայական ակումբում» Իսկոյի շուրջ ստեղծված իրավիճակը կնպաստի տեղափոխությանը: Կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում կորցրել է մեկնարկային կազմի խաղացողի կարգավիճակը: Օրերս նա հայտարարել է, որ չգիտի՝ ինչպես վերադառնա մեկնարկային կազմ:

«Քաղաքայիններն» Իսկոյին համարում են 32-ամյա Դավիդ Սիլվային փոխարինելու կատարյալ թեկնածու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում