Պրեմիեր լիգա․ Առաջատար եռյակը հաղթանակներ տոնեց (տեսանյութ)

Պրեմիեր լիգա․ Առաջատար եռյակը հաղթանակներ տոնեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլն» արտագնա հանդիպում անցկացրեց «Քրիսթալ Փելասի» հետ և 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։ 13-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Լուկա Միլիվոևիչը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը, իսկ երկրորդ կեսում Յուրգեն Կլոպի սաներից մեկական գոլ խփեցին Սադիո Մանեն և Մոհամեդ Սալահը։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 66 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Քրիսթալ Փելասը» 30 միավորով 17-րդ տեղում է։

«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Սուոնսիին»։ Մեկական գոլ խփեցին Ռոմելու Լուկակուն և Ալեքսիս Սանչեսը։ Այժմ «կարմիր սատանաները» 68 միավորով 2-րդ տեղում են, իսկ «Սուոնսին» 31 միավորով 15-րդ հորիզոնականում է։

Առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց 3։1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։ Առաջին կեսում «քաղաքայիններից» աչքի ընկան Լերոյ Սանեն, Գաբրիել Ժեզուշը և Ռահիմ Սթերլինգը, իսկ երկրորդ կեսում դաշտի տերերից հաշիվը կրճատեց Յանիկ Բոլասյեն։

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը 84 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը։ «Էվերթոնը» 40 միավորով 9-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» – «Լիվերպուլ»՝ 1։2
Գոլերը՝ Միլիվոևիչ 13՛ / 11-մետրանոց – Մանե 49՛, Սալահ 84՛

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սուոնսի»՝ 2։0
Գոլերը՝ Լուկակու 5՛, Սանչես 20՛

«Էվերթոն» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1։3
Գոլերը՝ Բոլասյե 63՛ – Սանե 4՛, Ժեզուշ 12՛, Սթերլինգ 37՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում