Կլոպ. Գվարդիոլայի թիմերը միշտ ավելի ուժեղ են եղել, սակայն հիմա տարբերությունը չնչին է

Կլոպ. Գվարդիոլայի թիմերը միշտ ավելի ուժեղ են եղել, սակայն հիմա տարբերությունը չնչին է

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել իր ու «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ մրցակցության մասին:

«Պեպի թիմերը միշտ ավելի ուժեղ են եղել: «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում հսկայական առավելություն ունի մեր նկատմամբ, սակայն իմ ու նրա թիմերի միջև խաղամակարդակների տարբերությունը երբեք այսքան չնչին չի եղել:

Երբ Գվարդիոլան գլխավորում էր «Բավարիան», իսկ ես` «Բորուսսիան», տարբերությունը հսկայական էր: Պեպի` «Բարսելոնան» գլխավորելու ժամանակ ես մարզում էի «Մայնցը», այնպես որ դա տարբեր իրավիճակներ էին: Նրա օրոք «Բարսան» այնքան էր տիրում գնդակին, որքան ես երբեք չէի տեսել: Երբ այդքան շատ ես գնդակով լինում, կարիք չկա մտածել, թե ինչ անել, երբ այն քո մոտ չէ:

Նրա թիմերը միշտ համաշխարհային մակարդակի էին, իսկ իմերը որևէ հարցում առաջ քայլ կատարելու խնդիր ունեին»,- գերմանացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության առաջին խաղը կկայանա ապրիլի 4-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում