ՉԼ․ «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Յուվենտուսին», Ռոնալդուն` ֆանտաստիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

ՉԼ․ «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Յուվենտուսին», Ռոնալդուն` ֆանտաստիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի վերջին երկու խաղարկությունների գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց։

1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում «սերուցքայինները» Թուրինում առավելության հասան «Յուվենտուսի» նկատմամբ՝ խփելով 3 անպատասխան գնդակ։ Հաշիվը 3-րդ րոպեին Իսկոյի փոխանցումից հետո բացեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայում գոլ է խփում 10 անընդմեջ խաղում։ Երկրորդ կեսի միջնամասում Ռոնալդուն ֆանտաստիկ հարվածով երկրորդ գոլն ուղարկեց Ջանլուիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասը՝ արժանանալով անգամ դաշտի տերերի երկրպագուների ծափահարություններին։

66-րդ րոպեին «Յուվենտուսը» հայտնվեց ավելի ծանր կացությունում, քանի որ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Պաուլո Դիբալան։ Հանդիպման վերջնական հաշիվը 72-րդ րոպեին ձևակերպեց Մարսելոն՝ եզրափակելով Ռոնալդուի փոխանցումը։

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, ապրիլի 11-ին։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ

«Յուվենտուս» – «Ռեալ»՝ 0։3
Գոլերը՝ Ռոնալդու 3՛, 64՛, Մարսելո 72՛
Հեռացում՝ Դիբալա 66՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում