Չեմպիոների լիգա. «Բավարիայի» կամային հաղթանակն Իսպանիայում (տեսանյութ)

Չեմպիոների լիգա. «Բավարիայի» կամային հաղթանակն Իսպանիայում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիան» հյուրընկալվել է «Սևիլյային» ու 2:1 հաշվով հաղթանակ տոնել:

Անչափ լարված մթնոլորտում անցած խաղի հաշիվը բացվել է 32-րդ րոպեին: Սերխիո Էսկուդերոյի փոխանցումից հետո Պաբլո Սարաբիան մենապայքարում հաղթել է Խուան Բերնատին ու գրավել հեռավոր անկյունը: Ընդամենը 6 րոպե անց Ֆրանկ Ռիբերիի փոխանցումից հետո գնդակն անդրադարձել է Խեսուս Նավասից ու հայտնվել Դավիդ Սորիայի պաշտպանած դարպասում:

Երկրորդ կեսում (68) մյունխենցիները հաղթանակ են կորզել: Ռիբերիի գեղեցիկ փոխանցումից հետո Տյագո Ալկանտարան գլխի հարվածով գրավել է դարպասը: Բաց թողած գոլից հետո տանտերերը մի քանի վտանգավոր պահ են ունեցել, սակայն խաղը փրկել չի հաջողվել:

Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում