Գվարդիոլա. «Լիվերպուլն» ընդամենը 15 րոպե ավելի լավ խաղաց, բայց…

Գվարդիոլա. «Լիվերպուլն» ընդամենը 15 րոպե ավելի լավ խաղաց, բայց…

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Լիվերպուլից» կրած պարտությունը (0:3):

«Խաղը հիանալի սկսեցինք, սակայն հետո նրանք գոլ խփեցին: Հետագայում ևս երկու գնդակ բաց թողեցինք: «Լիվերպուլն» ընդամենը 15 րոպե ավելի լավ խաղաց, բայց հաղթեց 3:0 հաշվով: Դրա հետ դժվար է համակերպվել:

Երկրորդ կեսում մեծ ջանքեր գործադրեցինք, սակայն գոլ չխփեցինք: Չեմ պատրաստվում դժգոհել կամ զղջալ: Աջևում պատասխան հանդիպումն է՝ չնայած ոչ ոք չի հավատում մեր ընդհանուր հաղթանակին:

Մեկնարկային կազմում Սթերլինգի փոխարեն Գյունդողանին դուրս բերեցի, որպեսզի վերահսկեինք կենտրոնը: Հաշիվը ցույց է տալիս, որ դա օգուտ չտվեց»,- կատալոնացու խոսքերն է մեջերում bbc.com-ը:

Այդ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 10-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում