Ջեկո. Մրցավարը չհամարձակվեց «Բարսելոնայի» դարպասին 11-մետրանոց նշանակել

Ջեկո. Մրցավարը չհամարձակվեց «Բարսելոնայի» դարպասին 11-մետրանոց նշանակել

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ արտագնա հանդիպումից (1:4) հետո «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն դժգոհել է հոլանդացի մրցավար Դանի Մակելիի աշխատանքից:

«Արդյունքը ցավալի է, որովհետև չորս գոլերից երեքը մենք, փաստացի, մեր դարպասն ուղարկեցինք: Եթե խաղասկզբում իմ նկատմամբ խախտման համար 11-մետրանոց նշանակվեր, հանդիպումն այլ ընթացք կունենար: Մրցավարը համարձակություն չունեցավ «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնայի» դարպասին 11-մետրանոց նշանակել: Մենք արդար վերաբերմունքի էինք արժանի:

Գիտենք, որ «Բարսան» ավելի ուժեղ թիմ է, սակայն 1:3 հաշիվն ավելի արդար կլիներ: Երբ շատ սխալներ ես թույլ տալիս, մրցակիցը պատժում է»,- բոսնիացու խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում