«Արսենալի» վստահ հաղթանակը, Մխիթարյանը վնասվածք ստացավ, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Արսենալի» վստահ հաղթանակը, Մխիթարյանը վնասվածք ստացավ, այլ արդյունքներ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Արսենալը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին:

Հարձակվողական ոճով անցած խաղում «զինագործների» կազմում դուբլերի հեղինակ են դարձել Աարոն Ռեմզին ու Ալեքսանդր Լակազետը: Հատկապես գեղեցիկ է ստացվել ուելսցու երկրորդ գնդակը: Երկու գոլային փոխանցում է կատարել Մեսութ Օզիլը, ով նաև 11-մետրանոց է վաստակել: Ռուսների կազմում տուգանային հարվածով աչքի է ընկել Ալեքսանդր Գոլովինը:

Հայաստանի հավաքականի ու լոնդոնցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 61-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվել է:

Քառորդ եզրափակչի մյուս երեք խաղերում նույնպես հաղթել են տանտերերը: Ներկայացնում ենք բոլոր հանդիպումների արդյունքները.

«Արսենալ» – ԲԿՄԱ` 4:1
Գոլերը` Ռեմզի (9,28), Լակազետ (23 11մ, 35) – Գոլովին (15)

«Լացիո» – «Զալցբուրգ»` 4:2
Գոլերը` Լուլիչ (8), Պարոլո (49), Անդերսոն (74), Իմոբիլե (76) – Բերիշա (30 11մ), Մինամինո (71)

«Ատլետիկո» – «Սպորտինգ»` 2:0
Գոլերը` Կոկե (1), Գրիզման (40)

«Լեյպցիգ» – «Մարսել»` 1:0
Գոլը` Վերներ (45+1)

Պատասխան մրցավեճերը կկայանան ապրիլի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում