Ռոնալդուն ընդդեմ Սալահի. Ընտրվել է քառորդ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստը

Ռոնալդուն ընդդեմ Սալահի. Ընտրվել է քառորդ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն ամփոփել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը:

Երկրպագուներն ավելի շատ ձայներ են տվել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին: Նրա օգտին քվեարկել է հարցվածների 57 տոկոսը: Եգիպտացին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (3:0) դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին ստացել է ընդհանուր ձայների 35 տոկոսը: 33-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» դեմ արտագնա մրցավեճում (3:0) դուբլ է հեղինակել, ինչպես նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Լավագույն քառյակը եզրափակել են «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը (5 %) և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն (4 %):

Հետևեք մեզ նաև Telegram-ում