Անդրե Գոմեշը խնդրել է իրեն տրանսֆերի հանել

Անդրե Գոմեշը խնդրել է իրեն տրանսֆերի հանել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը, ամենայն հավանականությամբ, ամռանը նոր թիմ կունենա: Պորտուգալացին կատալոնական ակումբին խնդրել է իրեն տրանսֆերի հանել,- գրում է «El Mundo Deportivo»-ն:

Գոմեշը կարծում է, որ չի կարողանա «բլաուգրանայի» մեկնարկային կազմի համար պայքարում գերազանցել Սերժի Բուսկետսին, Անդրես Ինյեստային, Իվան Ռակիտիչին, Ֆիլիպե Կոուտինյոյին ու Պաուլինյոյին: Նա մտադիր է այնպիսի թիմ տեղափոխվել, որտեղ հիմնական կազմի խաղացող կլինի: Ավելի վաղ 24-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ չի կարողանում հարմարվել «Բարսելոնայի» խաղաոճին և իրեն երջանիկ չի զգում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ամռանը կիսապաշտպանի տրանսֆերի համար «Բարսելոնան» 35 միլիոն եվրո է վճարել «Վալենսիային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում