Դիրկ Կույտը մարզչական կարիերա է սկսել

Դիրկ Կույտը մարզչական կարիերա է սկսել

Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Դիրկ Կույտը մարզչական կարիերա է սկսել:

37-ամյա նախկին ֆուտբոլիստը գլխավորել է իր հարազատ ակումբի` «Ֆեյենորդի» պատանեկան թիմը (Մ-19): Այդ մասին տեղեկացնում է ռոտերդամցիների պաշտոնական կայքը: 

Ներկայումս Կույտը մարզչական դասընթացների է հաճախում, որպեսզի ՈՒԵՖԱ-ից A կարգի արտոնագիր ստանա:

Նախկին վինգերը կարիերան ավարտել է 2017 թվականին, երբ «Ֆեյենորդին» օգնել է 18 տարի անց Հոլանդիայի չեմպիոն դառնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում