Դիբալայի հեթ-տրիկի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթեց հետնապահին (տեսանյութ)

Դիբալայի հեթ-տրիկի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթեց հետնապահին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվեց հետնապահ «Բենևենտոյին» և 4։2 հաշվով հաղթանակ տոնեց։

«Չիրո Վիգորիտո» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերի կազմում դուբլ ձևակերպեց Շեյկ Դիաբատեն, իսկ թուրինյան թիմից Պաուլո Դիբալան դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դուգլաս Կոստան։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 81 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Բենևենտոն» մնաց 13 միավորով վերջին տեղում։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բենևենտո» – «Յուվենտուս»՝ 2։4
Գոլերը՝ Դիաբատե 24՛, 51՛ – Դիաբալա 16՛, 45՛, 74՛ / 11-մետրանոց, Կոստա 82՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում