«Տոտենհեմն» արտագնա խաղում հաղթեց «Սթոք Սիթիին» (տեսանյութ)

«Տոտենհեմն» արտագնա խաղում հաղթեց «Սթոք Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Տոտենհեմն» արտագնա հանդիպում անցկացրեց «Սթոք Սիթիի» հետ և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Քրիստիան Էրիկսենն առաջ մղեց հյուրերին։ 57-րդ րոպեին Մամե Դիուֆը վերականգնեց հավասարությունը, իսկ «Տոտենհեմի» համար հաղթական գոլը 63-րդ րոպեին խփեց Հարի Քեյնը։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 67 միավոր (32 խաղ) և հավասարվել է երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լիվերպուլին»։ «Սթոք Սիթին» 27 միավորով զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր

«Սթոք Սիթի» – «Տոտենհեմ»՝ 1։2
Գոլերը՝ Դիուֆ 57՛ – Էրիկսեն 51՛, Քեյն 63՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում