«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տոնեց «Սիթիի» նկատմամբ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տոնեց «Սիթիի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էտիհադ» մարզադաշտում՝ «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին» և 2։3 հաշվով պարտություն կրեց։

Վենսան Կոմպանիի և Իլկայ Գյունդողանի գոլերի շնորհիվ Խոսեպ Գվարդիոլայի թիմն ընդմիջման գնաց 2։0 հաշվի պայմաններում, սակայն երկրորդ կեսում «կարմիր սատանաներին» հաջողվեց հաղթանակի հասնել։ Նախ դուբլ ձևակերպեց Պոլ Պոգբան, ապա հաղթական գոլի հեղինակ դարձավ Քրիս Սմոլինգը։

Չնայած պարտությանը՝ «Մանչեսթեր Սիթին» 84 միավորով շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակից հետո 71 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։3
Գոլերը՝ Կոմպանի 25՛, Գյունդողան 31՛ – Պոգբա 53՛, 55՛, Սմոլինգ 69՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում