«Ինտերը» նվազագույն հաշվով պարտվեց «Տորինոյին» (տեսանյութ)

«Ինտերը» նվազագույն հաշվով պարտվեց «Տորինոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվեց «Տորինոյին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։ Հանդիպման միակ գոլը 36-րդ րոպեին խփեց Ադեմ Լյայիչը։

Այսպիսով, ընդհատվեց «Ինտերի»՝ առաջնությունում 5 խաղից բաղկացած անպարտելիության շարքը։ Բացի այդ, միլանյան թիմը բաց թողեց երրորդ հորիզոնական բարձանալու հնարավորությունը։ Այժմ «Ինտերը» 59 միավորով եզրափակում է լավագույն քառյակը, սակայն տուրի արդյունքներով կարող է տեղը զիջել «Լացիոյին» (57 միավոր)։ 

«Տորինոն» այս հաղթանակից հետո ունի 45 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում