«Նապոլին» խաղավերջում կամային հաղթանակի հասավ (տեսանյութ)

«Նապոլին» խաղավերջում կամային հաղթանակի հասավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Նապոլին» «Սան Պաոլո» մարզադաշտում հյուրընկալեց «Կիևոյին» և 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը բացվեց 73-րդ րոպեին, երբ հյուրերին առաջ մղեց Մարիուշ Ստեմպինսկին։ 89-րդ րոպեին Արկադիուշ Միլիկը վերականգնեց հավասարությունը, իսկ հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց Ամադու Դիավարան։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» ունի 77 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 4 միավորով։ «Կիևոն» 29 միավորով 14-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Նապոլի» – «Կիևո»՝ 2։1
Գոլերը՝ Միլիկ 89՛, Դիավարա 90+3՛ – Ստեմպինսկի 73՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Մերտենս 51՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում