Իմոբիլեն գերազանցել է Կրեսպոյի ու Սինյորիի ռեկորդը

Իմոբիլեն գերազանցել է Կրեսպոյի ու Սինյորիի ռեկորդը

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն գոլի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Ուդինեզեի» դեմ խաղում (2:1):

Այդ գնդակն իտալացու համար 27-րդն էր Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում, ինչը հռոմեական ակումբի պատմության ռեկորդն է:

Նախկինում «Լացիոյի» կազմում ռեկորդային քանակի գոլերը խփել էին հռչակավոր  հարձակվողներ Ջուզեպե Սինյորին ու Էրնան Կրեսպոն, ովքեր աչքի են ընկել 26-ական անգամ:

Նշենք, որ Իմոբիլեն գլխավորում է Ա Սերիայի ռմբարկուական ցուցակը: Նրա մոտակա հետապնդող Մաուրո Իկարդին («Ինտեր») 24 գոլ է խփել: 28-ամյա ֆուտբոլիստը նաև 9 գոլային փոխանցում է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում