Հռչակավոր բիաթլոնիստն ավարտել է կարիերան

Հռչակավոր բիաթլոնիստն ավարտել է կարիերան

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Էմիլ Հեգլե Սվենդսենը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Նախապես մտածում էի մասնակցել Աշխարհի գավաթի հաջորդ խաղարկությանն ու Էստերսունդում կայանալիք Աշխարհի առաջնությանը, սակայն հետո որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի հեռանալ Օլիմպիադայից հետո: Կարիերաս ավարտելու ժամանակն է»,- 32-ամյա բիաթլոնիստի խոսքերն է մեջբերում vg.no-ն:

Կարիերայի ընթացքում նորվեգացին 38 անհատական հաղթանակ է տոնել Աշխարհի գավաթի մրցումներում, ինչպես նաև Աշխարհի առաջնությունում 12 ոսկե մեդալ նվաճել: Փհենչհանում կայացած Օլիմպիական խաղերում Սվենդսենը Նորվեգիայի հավաքականի դրոշակակիրն էր:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին կարիերան ավարտել է մեկ այլ լեգենդար նորվեգացի բիաթլոնիստ` Ուլե Էյնար Բյորնդալենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում