Աշխարհի առաջնության պատմության լավագույն գոլը. Ֆուտբոլասերների ընտրությունը (տեսանյութ)

Աշխարհի առաջնության պատմության լավագույն գոլը. Ֆուտբոլասերների ընտրությունը (տեսանյութ)

ՖԻՖԱ-ն ֆուտբոլասերների միջև քվեարկություն է անցկացրել, որպեսզի նրանք ընտրեն Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն գոլը:

Մարտի 31-ից ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում երկուական գոլեր փլեյ-օֆֆ փուլի ձևաչափով դրվել են քվեարկության, որոնցից ավելի շատ ձայներ հավաքածը հաջորդ փուլ է անցել:

Եզրափակիչ են հասել ԱԱ-1986-ում Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստ Մանուել Նեգրետեի գոլն ու ԱԱ-1982-ում բրազիլացի Էդերի գնդակը: Հաղթող է դարձել Նեգրետեի կիսամկրատ տեսակի հարվածը:

Մեքսիկացին այդ գոլը խփել է Բուլղարիայի հավաքականի դարպասը, իսկ Էդերն աչքի է ընկել ԽՍՀՄ-ի ընտրանու դեմ մրցավեճում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում