Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Ապրիլի 10-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը,- գրում է ՀՖՖ-ի պաշտոնկան կայքը:

Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին ներկայացված թեկնածության վերաբերյալ, և Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Հիշեցնենք, որ 2009-2013 թվականների ընթացքում Մինասյանն արդեն գլխավորել է Հայաստանի հավաքականը:

Միևնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում