Պերես. «Բարսելոնայի» դեմ եզրափակիչը հնարավոր է, բայց մինչև այդ կհանդիպենք «Բավարիային»

Պերես. «Բարսելոնայի» դեմ եզրափակիչը հնարավոր է, բայց մինչև այդ կհանդիպենք «Բավարիային»

Մադրդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայում հնարավոր մրցակիցների մասին:

«Իհարկե, հնարավոր է «Բարսելոնայի» դեմ եզրափակիչը, բայց նախ հարկավոր է հասնել այդ փուլին: Ենթադրում եմ, որ մինչև այդ կհանդիպենք «Բավարիային». մենք միշտ նրանց հետ ենք խաղում:

«Բարսելոնայի» հետ եզրափակչում հայտնվելը բացասական չի համարվում: Շատ լավ հիշում եմ, թե ինչպես Իսպանիայի սուպերգավաթում երկու անգամ հաղթեցինք նրանց (2:0, 3:1): Բայց շտապել պետք չէ: Սկզբում հարկավոր է հաղթահարել «Յուվենտուսի» արգելքը»,- իսպանացու խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում