Զիդան. «Ռեալն» արժանիորեն անցավ հաջորդ փուլ

Զիդան. «Ռեալն» արժանիորեն անցավ հաջորդ փուլ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Յուվենտուսից» կրած պարտությունը (1:3), որը սակայն նրա թիմին թույլ է տվել ընդհանուր դիմակայությունում հաղթել 4:3 հաշվով:

«Երկու խաղերի հաշվարկում «Ռեալն» արժանիորեն անցավ հաջորդ փուլ: Մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք: Ֆուտբոլը հենց նման խաղերով է հիասքանչ:

Մրցակցի հարկի տակ մենք փայլեցինք, սակայն այս անգամ հակառակ պատկերն էր: Ինձ ասացին, որ 11-մետրանոցն ակնհայտ էր, բայց ես այդ դրվագը չեմ տեսել:

Ալեգրիի տակտիկական ծրագիրը հիանալի էր աշխատում, սակայն ես ոչ մի վայրկյան չէի կասկածում, որ մենք ենք լինելու կիսաեզրափակչում»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում