Ալեգրի. Հենց այդպիսի 11-մետրանոց մեր օգտին չնշանակվեց թուրինյան խաղում

Ալեգրի. Հենց այդպիսի 11-մետրանոց մեր օգտին չնշանակվեց թուրինյան խաղում

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած արտագնա խաղի (3:1) մասին, որի վերջին վայրկյաններին նրա թիմի դարպասին որոշիչ 11-մետրանոց է նշանակվել: «Ծեր սինյորան» ընդհանուր դիմակայությունում պարտվել է 3:4 հաշվով:

«Ցավում եմ իմ սաների համար, ովքեր Թուրինում առաջին 60 րոպեներին նույնպես լավ էին խաղում, սակայն չօգտագործեցին այն պահերը, որոնք կարողացան Մադրիդում իրացնել: Այս 11-մետրանոցը հայելային իրավիճակն է, որը տեղի էր ունեցել առաջին մրցավեճում: Այն ժամանակ Կուադրադոյի նկատմամբ ճիշտ այդպիսի խախտման համար մեր օգտին 11-մետրանոց չնշանակվեց, և ես ասացի, որ դա դիմակայության որոշիչ դրվագն էր:

Մենք արժանի էինք նվազագույնը լրացուցիչ 30 րոպե ժամանակին: Երկու փոփոխություն էինք կատարելու և թարմացնելու էինք խաղը:

Բուֆֆոնը կարմիր քարտից առաջ մրցավարին ասել էր, որ 11-մետրանոց չկար»,- 50-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում