USD
EUR
RUB

«Արսենալի» քամբեքը, «Լացիոյի» սարսափի 5 րոպեները, այլ արդյունքներ (տեսանյութ)

 
 

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի բոլոր 4 խաղերը գերլարված ստացվեցին:

«Արսենալը» հյուրընկալվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին ու կարողացավ ոչ-ոքի կորզել` 2:2: «Զինագործներն» առաջին խաղում հաղթել էին 4:1 հաշվով, սակայն այս հանդիպման ընթացքում մոտ էին այդ առավելությունը կորցնելուն: «Բանակայինները» Ֆյոդոր Չալովի ու Կիրիլ Նաբաբկինի գոլերի շնորհիվ հաշվի մեջ առաջ էին անցել, սակայն Մոհամեդ Էլնենիի երկու փոխանցումներից հետո Դենի Ուելբեքն ու Աարոն Ռեմզին քամբեք ապահովեցին: Այսպիսով, «Արսենալն» առանց վնասվածք ունեցող Հենրիխ Մխիթարյանի նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր:

Քառորդ եզրափակիչը դրամայի վերածվեց «Լացիոյի» համար: Հռոմեացիները հյուրընկալվելիս 1:4 հաշվով զիջեցին «Ռեդ Բուլ Զալցբուրգին»: Սիմոնե Ինձագիի թիմն առաջին մրցավեճում հաղթել էր 4:2 հաշվով, իսկ այսօր առաջինն էր գրավել դարպասը (Չիրո Իմոբիլե), սակայն հետագա ժամանակահատվածում 4 գոլ բաց թողեց: Հատկապես աղետի վերածվեցին 72-76 րոպեները, որոնց ընթացքում ավստրիական թիմը երեք գոլ խփեց: Ընդհանուր դիմակայության հաշիվն է 6:5:



«Ատլետիկոն» հյուրնկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Սպորտինգին», սակայն Մադրիդում տոնած հաղթանակի (2:0) շնորհիվ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Կամային հաղթանակ տոնեց նաև Մարսելի «Օլիմպիկը», որը 5:2 հաշվով պարտության մատնեց «ՌԲ Լեյպցիգին» (առաջին խաղում 0:1): Պրովանսցիները վերջին գոլը խփեցին, երբ դարպասապահը միացել էր հյուրերի գրոհին:



Այսպիսով, Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում հանդես կգան «Արսենալը», «Ատլետիկոն», «Մարսելը» և «Զալցբուրգը»:

Քառորդ եզրափակչի պատասխան խաղերի արդյունքները.

ԲԿՄԱ – «Արսենալ»` 2:2 (առաջին խաղում` 1:4)
Գոլերը՝ Չալով (39), Նաբաբկին (50) – Ուելբեք (75), Ռեմզի (90+2)

«Զալցբուրգ» – «Լացիո»` 4:1 (առաջին խաղում` 2:4)
Գոլերը. Դաբուր (56), Հաիդարա (72), Չհան (74), Լեիներ (76) – Իմոբիլե (50)

«Սպորտինգ» – «Ատլետիկո»` 1:0 (առաջին խաղում ` 0:2)
Գոլը՝ Մոնտերո (28)

«Մարսել» – «Լեյպցիգ»` 5:2 (առաջին խաղում` 0:1)
Գոլերը՝ Իլզանկեր (6, ինքնագոլ), Սարր (9), Տովեն (38), Պայետ (60), Սակաի (90+4) – Բրումա (2), Օգուստեն (55)

Լրահոս
«Արթիկ»-ը հաղթել է «Արցախ»-ին. բասկետբոլ Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի դասական մրցաշարում Հայտնի են ֆուտբոլի Մ-21 հավաքականի մրցակիցները Չեմպիոնների լիգայում կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները Լևոն Արոնյանը ցուցադրական ելույթ է ունեցել Լոնդոնում Հրանտ Մելքումյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Լոնդոնում Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը մասնակցեց «Ատլետիկո Ուրական»-ի հերթական խաղին Երևանում կանցկացվի արևելաեվրոպական երկրների վոլեյբոլի առաջնությունը Հրանտ Մելքումյանը հաղթանակով մեկնարկեց London chess classic FIDE open-ում Լողորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում Աշխարհի ակումբային առաջնության մասնակից թիմերը հայտնի են Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը չի խաղա առաջին րոպեից Դահուկորդ Միքայել Միքայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում Մխիթարյան. Վերադառնանք հաղթական ուղի «Արցախ»-ի ֆուտբոլիստը հրավիրվել է Մ19 տարեկանների թիմ Լևոն Արոնյանը մեկնարկում է London chess classic-ում «Տարվա լավագույն մարզիկի» կոչման համար կպայքարեն 21 մարզիկներ Մանուէլ Պետրոսյանը դեռևս երկրորդն է Հռոմի շախմատային մրցաշարում Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ. թիմը պարտվել է ՖԻՄԱ-ն զիջեց «Էրեբունի»-ին. բասկետբոլ «Փյունիկ»-ը պաշտոնական հայտարարություն է արել «Ալաշկերտի» ֆուտբոլիստը հրավիրվել է Մ-19 հավաքական «Փյունիկ»-ը կբողոքարկի ՀՖՖ որոշումը Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Ցյուրիխի մրցաշարին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխարինող է գտել Մոուրինյոյի համար «Բանանց»-ը 12 ֆուտբոլիստ է հրավիրել մինչև 19 տարեկանների թիմ Բենզեման ճանաչվել է «Ռեալ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդուն դարձել է «Յուվենտուս»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Մանուէլ Պետրոսյանն ընթանում է Հռոմի բաց առաջնության առաջատարների թվում «Բավարիա»-ն ուզում է իր կազմում տեսնել Իսկոյին «Փյունիկ»-ի մարզիչ Տալալաևը որակազրկվել է մինչև մրցաշրջանի ավարտը Օզիլը չի մասնակցի «Արսենալ»-ի հաջորդ խաղին ևս Բասկետբոլ. «Ուրարտու»-ն վերջապես կարողացավ հաղթել «Արագած»-ին Կայացավ ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը Հայաստանը ներկայացնող լողորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականի մրցակիցները Բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել. Արմեն Գյուլբուդաղյանց «Արսենալ»-ը ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ Գևորգ Օհանյան. «Գավաթի խաղարկությունում կրած պարտությունն ահազանգ էր մեզ համար»
website by Sargssyan