Եվրոպա լիգա. Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը
13/04/2018 14:21
Նմանատիպ
ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը:
Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ուժերը չափելու է «Ատլետիկոյի» հետ:
Առաջին խաղը (ապրիլի 26) կայանալու է Լոնդոնում, իսկ պատասխանը` Մադրիդիում (մայիսի 3):
Կիսեզրափակչի մյուս զույգը կազմել են Մարսելի «Օլիմպիկն» ու «Ռեդ Բուլզ Զալցբուրգը»: Առաջին հանդիպումը կկայանա Ֆրանսիայում:
Խաղերի անցկացման օրերը նույնն են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում