ՉԼ-ի քառորդ եզրափակիչ. Հայտնի է պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստը
13/04/2018 18:05
Նմանատիպ
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքնները:
Կեսից ավելի ձայների (51 %) շնորհիվ մրցանակին արժանացել է «Լիվերպուլի» եզրային հարձակվող Սադյո Մանեն: Սենեգալցին հաջող ելույթ է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա մրցավեճում (2:1):
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն (31 %), ով «Բարսելոնայի» դեմ խաղում (3:0) դարձել է գոլի հեղինակ:
Երրորդ հորիզոնականում է հայտնվել «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը (16%), ով «Ռեալի» դեմ արտագնա հանդիպման (3:1) ժամանակ դուբլ է ձևակերպել: Վերջին տեղում է հայտնվել «Բավարիայի» վինգեր Արյեն Ռոբենը (4 %):
Հետևեք մեզ նաև Telegram-ում