ԱՊԼ-ի ակումբները հրաժարվել են տեսակրկնության համակարգից

ԱՊԼ-ի ակումբները հրաժարվել են տեսակրկնության համակարգից

Անգլիայի հաջորդ առաջնությունում չի գործելու տեսակրկնությունների (VAR) համակարգը:

BBC Sport-ը հայտնում է, որ Պրեմիեր լիգայի ակումբները քվեարկության արդյունքում հրաժարվել են VAR-ից: Որպեսզի հաջորդ առաջնությունում կիրառվեր այդ համակարգը, հարկավոր էր, որ ԱՊԼ-ի 20 ակումբներից նվազագույնը 14-ը կողմ լինեին նորամուծությանը: Ամենայն հավանականությամբ, անգլիական թիմերը կարծում են, որ VAR-ը դեռևս իդեալական համակարգ չէ։

Սպասվում է, որ տեսակրկնությունները կշարունակեն գործածել 2018-19թթ. մրցարջանի Անգլիայի գավաթի ու Լիգայի գավաթի խաղարկություններում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում