Վարդան Մինասյան. Յուրա Մովսիսյանը կհրավիրվի հավաքական, եթե իր որակները ցույց տա

Վարդան Մինասյան. Յուրա Մովսիսյանը կհրավիրվի հավաքական, եթե իր որակները ցույց տա

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայատարարել է, որ շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ ազգային ընտրանի: «RԷվոլյուցիա» հաղորդման ժամանակ 44-ամյա մասնագետն ընդգծել է, որ հավաքականի կազմավորման հարցում նա է որոշումներ կայացնելու:

«Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը: Հավաքականում խաղալու ամենամեծ մոտիվացիան հայրենասիրությունն է, որովհետև դու պայմանագրով չես աշխատում:

Ուրախալի է, որ Յուրա Մովսիսյանը տեղափոխվել է Շվեդիա: Մենք հետևելու ենք նրա ելույթներին: Եթե նա ցուցադրի այն որակները, որոնց ունակ է, հրավիրվելու է հավաքական:

Ինչ վերաբերվում է Ռոբերտ Արզումանյանին, ապա նա երկու տարի է ֆուտբոլ չի խաղում»,- ասել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ նրա պահանջով Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը և Գևորգ Կասպարովն այլևս չեն հրավիրվելու հավաքական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում