Զարգացման մրցաշար․ Հայաստանի հավաքականները պարտվեցին
14/04/2018 18:43
Նմանատիպ
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում շարունակվում է Զարգացման մրցաշարը: Հինգերորդ խաղային օրը մեկնարկեց Հայաստանի Մ-14-1 և Ղազախստանի Մ-14 հավաքականների խաղով: Հյուրերը հաղթեցին 4:2 հաշվով: Մեր հավաքականից աչքի ընկան Վանիկ Պետրոսյանը և Կարեն Դավթյանը, իսկ հյուրերից Մագժան Տոկտիբայը հեթ-տրիկ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Սաիֆ Պոպովը։
Այս խաղից հետո հանդիպեցին Հայաստանի Մ-14-2 և Իրանի Մ-14 հավաքականները: Իրանի Մ-14 հավաքականը Մոհամադրերի Կոշկիի և Մոհամադամին Դուստալիի գոլերի շնորհիվ հաղթեց 2:0 հաշվով։
Հավելենք, որ Մ-15 մրցաշարում Ղազախստանի և Բելառուսի հավաքականները ավարտեցին իրենց հանդիպումը ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Ղազախստանի ընտրանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում