«Շիրակը» ոչ-ոքի խաղաց «Գանձասար Կապանի» հետ, «Բանանցը» միացավ չեմպիոնական պայքարին (տեսանյութ)

«Շիրակը» ոչ-ոքի խաղաց «Գանձասար Կապանի» հետ, «Բանանցը» միացավ չեմպիոնական պայքարին (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի շրջանակում ավարտվել է երկու հանդիպում։ 

«Գանձասար Կապանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Շիրակի» հետ։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում (54՛) կապանյան թիմի կազմում աչքի է ընկել Լուբամբո Մուսոնդան, իսկ հանդիպման վերջին րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Դմիտրի Յաշինը։

«Բանանցը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ է ուղարկել գործող չեմպիոն «Ալաշկերտի» դարպասը։ Գոլերով աչքի են ընկել Լեսթեր Պելտիերը (13՛), Օգնեն Կրասիչը (51՛) և Կվասի Սիբոն (83՛)։

Այս հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը

  1. «Շիրակ» – 38 միավոր, 23 խաղ
  2. «Ալաշկերտ» – 37 միավոր, 23 խաղ
  3. «Բանանց» – 36 միավոր, 23 խաղ
  4. «Գանձասար Կապան» – 35 միավոր, 23 խաղ
  5. «Փյունիկ» – 27 միավոր, 22 խաղ
  6. «Արարատ» -13 միավոր, 22 խաղ

Լուսանկարը՝ «Բանանցի» մամուլի ծառայության

Հետևեք մեզ նաև Telegram-ում