Զիդան․ Զայրացնում է, որ 11-մետրանոցը որակում են որպես գողություն

Զիդան․ Զայրացնում է, որ 11-մետրանոցը որակում են որպես գողություն

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իրեն զայրացնում են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Յուվենտուսի» հետ պատասխան խաղի (1:3) վերջնամասում նշանակված 11-մետրանոցի վերաբերյալ քննարկումները։

«Ինձ զայրացնում է, որ տեղի ունեցածը որակում են որպես գողություն։ Ոչ ոք չի կարող փոխել «Ռեալի» պատմությունը, քանի որ մենք մեծագույն ակումբ ունենք։ Շատերը նման փորձեր են կատարում նախանձից ելնելով։ 11-մետրանոց կար, և ես չեմ հասկանում՝ ի՞նչ է պետք քննարկել։

Եթե խոսենք «Բավարիայի» հետ կիսաեզրափակչի դիմակայության մասին, ապա հնարավորությունները 50-50 են՝ անկախ նրանից, որ առաջին հանդիպումը Մյունխենում է։ Հասկանում ենք, որ մեզ բարդ հանդիպումներ են սպասվում։ Այս տարի «Բավարիան» ավելի ուժեղ է դարձել»,- Զիդանի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում