«Արսենալը» պարտվեց «Նյուքասլին» և գրեթե զրկվեց 4-րդ տեղը զբաղեցնելու հնարավորությունից (տեսանյութ)

«Արսենալը» պարտվեց «Նյուքասլին» և գրեթե զրկվեց 4-րդ տեղը զբաղեցնելու հնարավորությունից (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի շրջանակում «Նյուքասլը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ։

«Սենթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Լակազետը։ Նախքան ընդմիջում Այոսե Պերեսը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ երկրորդ կեսում հաղթական գոլի հեղինակ դարձավ Մետ Ռիչը։

Այս հաղթանակից հետո «Նյուքասլն» ունի 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։ «Արսենալը» 54 միավորով 6-րդ տեղում է։ Արսեն Վենգերի թիմն այժմ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր տվող չորրորդ հորիզոնականը զբաղեցնելու զուտ տեսական հարավորություններ ունի․ առաջնության ավարտից 5 խաղ առաջ «զինագործները» 13 միավորով են զիջում լավագույն քառյակը եզրափակող «Տոտենհեմին»։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից և ընդգրկված չէր «Արսենալի» հայտացուցակում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Նյուքասլ» – «Արսենալ»՝ 2։1
Գոլերը՝ Պերես 29՛, Ռիչ 68՛ – Լակազետ 14՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում