Ռուրյան դերբիում «Շալկեն» հաղթեց «Բորուսսիային» (տեսանյութ, լուսանկարներ)

Ռուրյան դերբիում «Շալկեն» հաղթեց «Բորուսսիային» (տեսանյութ, լուսանկարներ)

Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում կայացավ Ռուրյան դերբին՝ «Շալկեն» Գելզենկիրխենի «Ֆելտինս Արենա» մարզադաշտում հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսսիային» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Դաշտի տերերի կազմում հաշիվը բացեց Եվգենի Կոնոպլյանկան, իսկ երկրորդ գոլը խփեց Նալդոն։

Այս հաղթանակից հետո «Շալկեն» ունի 55 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Բորուսսիան» 51 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։

Բունդեսիգա, 30-րդ տուր

«Շալկե 04» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 2։0
Գոլերը՝ Կոնոպլյանկա 50՛, Նալդո 82՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում