«Ատլետիկոն» հաղթեց «Լևանտեին», Տորրեսը դարձավ հոբելյանական գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ատլետիկոն» հաղթեց «Լևանտեին», Տորրեսը դարձավ հոբելյանական գոլի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Լևանտեի» նկատմամբ։ Դիեգո Սիմեոնեի սաներից մեկական գոլով աչքի ընկան Անխել Կորեան, Անտուան Գրիզմանը և Ֆերնանդո Տորրեսը։ Վերջինիս համար գոլը հոբելյանական 100-րդն էր Իսպանիայի առաջնության շրջանակում։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 71 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Լևանտեն» 31 միավորով 17-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ատլետիկո» – «Լևանտե»՝ 3։0
Գոլերը՝ Կորեա 33՛, Գրիզման 48՛, Տորրես 77՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում