Հռոմեական դերբիում հաղթող չեղավ (տեսանյութ)

Հռոմեական դերբիում հաղթող չեղավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակում կայացավ հռոմեական դերբին։ «Օլիմպիկոյում» կայացած խաղում «Լացիոյի» և «Ռոմայի» ֆուտբոլիստները գոլեր չխփեցին։ «Արծիվները» հանդիպման վերջնամասն անցկացրեցին 10 հոգով․ 80-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Շտեֆան Ռադուն։

Այս հանդիպումից հետո հռոմեական թիմերն ունեն 61-ական միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-4-րդ հորիզոնականները։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Լացիո» – «Ռոմա»՝ 0։0
Հեռացում՝ Ռադու 80՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում