Յուրա Մովսիսյանի սկանդալային նորամուտը (տեսանյութ)
16/04/2018 12:59
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի թեկնածու Յուրա Մովսիսյանը նորամուտն է նշել շվեդական «Յուրգորդենի» գլխավոր թիմում: ԱԻԿ-ի դեմ մրցավեճում 30-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 76-րդ րոպեին:
93-րդ րոպեին Յուրան կարմիր քարտ է ստացել։ Հայ հարձակվողը վիճաբանության ժամանակ գլխով թեթև հարվածել է տանտերերի պաշտպան Դանիել Սունդգրենին: Վերջինս սիմուլյացիայի է դիմել` չափազանցնելով ցավը, ինչն ազդել է մրցավարի որոշման վրա:
Խաղն ավարտվել է «Յուրգորդենի» պարտությամբ` 0:2 հաշվով: Երրորդ տուրից հետո սթոքհոլմյան թիմը 4 միավորով 7-րդ տեղում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում