Նեյմար. Ամենածանր պահին Մեսսին օգնեց ինձ

Նեյմար. Ամենածանր պահին Մեսսին օգնեց ինձ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչպես է սկսվել նրա ու «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի միջև ընկերությունը:

««Բարսելոնայում» առաջին խաղերից մեկի ընդմիջման ժամանակ ինձ կոտրված էի զգում: Առաջին կեսում ինձ մոտ ոչինչ չէր ստացվել, քիչ էր մնում լացեի: Բազմաթիվ աստղերով կազմված թիմում ազատ չէի զգում: Այդ ժամանակ Լեոն մոտեցավ ինձ և ասաց. «Պետք է քո ֆուտբոլը խաղաս և ոչնչից չվախենաս: Եղիր այնպիսին, ինչպես կաս»

Նրա հետ խոսակցությունից հետո թեթևություն զգացի, վստահությունս վերադարձավ: Այդ պահից հետո մեր միջև մեծ ընկերություն սկսվեց»,- «Globo»-ի հետ հարցազրույցում պատմել է բրազիլացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում