Պատմության մեջ առաջին անգամ «Ալաշկերտը»` գավաթի եզրափակչում (տեսանյութ)

Պատմության մեջ առաջին անգամ «Ալաշկերտը»` գավաթի եզրափակչում (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկությունում այսօր կայացել է կիսաեզրափակչի` «Ալաշկերտ» – «Բանանց» դիմակայության պատասխան խաղը: Առաջին մրցավեճում ալաշկերտցիներն առավելության էին հասել 1:0 հաշով:

Սեփական հարկի տակ Հայաստանի գործող չեմպիոնը հաղթել է նույն1:0 հաշվով: Միակ գոլը 40-րդ րոպեին խփել է տանտերերի առաջատար Արտակ Եդիգարյանը: Նրան գոլային փոխանցում է կատարել Ուրոշ Նենադովիչը:

Այսպիսով, «Ալաշկերտն» իր պատմության մեջ առաջին անգամ մտավ Գավաթի եզրափակիչ: Վճռորոշ խաղում Վարուժան Սուքիասյանի թիմը մրցելու է «Շիրակ» – «Գանձասար-Կապան» զույգի հաղթողի հետ: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում