«Ռեալ» – «Յուվենտուս» խաղի մրցավարը լուրջ սպառնալիքների է ենթարկվում

«Ռեալ» – «Յուվենտուս» խաղի մրցավարը լուրջ սպառնալիքների է ենթարկվում

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալ» – «Յուվենտուս» խաղի (1:3) մրցավար Մայքլ Օլիվերը լուրջ սպառնալիքների է ենթարկվում:

«The Independent»-ը հայտնում է, որ այդ հանդիպումից հետո անգլիացին ու նրա կինը վիրավորական հաղորդագրություններ են ստացել, որոնք նաև նրանից վրեժ լուծելու բնույթ են կրել:

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն արդեն աշխատակիցներ է տրամադրել, ովքեր պետք է հսկեն Օլիվերին ու հետևեն նրա անվտանգությանը:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղի վերջին րոպեին մրցավարը որոշիչ 11-մետրանոց է նշանակել «ծեր սինյորայի» դարպասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում