Վիդալի համար մրցաշրջանն ավարտված է

Վիդալի համար մրցաշրջանն ավարտված է

«Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալու: Այդ մասին հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Չիլիացին աջ ծնկի վնասվածք ունի, որը ստացել է թիմի մարզման ժամանակ: Նա արդեն վիրահատության է ենթարկվել և անցել վերականգնողական փուլին:

Հիշեցնենք, որ «Բավարիան» արդեն նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնի կոչումը: Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում մյունխենցիները մրցելու են «Բայերի» հետ, իսկ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում` Մադրիդի «Ռեալի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում