Թենիսային հաշիվ. «Բավարիան»` Գերմանիայի գավաթի եզրափակչում (տեսանյութ)

Թենիսային հաշիվ. «Բավարիան»` Գերմանիայի գավաթի եզրափակչում (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում «Բավարիան» արտագնա խաղում մրցել է «Բայերի» հետ ու 6:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնել:

Մյունխենցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին, հեթ-տրիկ է ձևակերպել Թոմաս Մյուլերը, ինչպես նաև մեկ անգամ աչքի է ընկել Տյագո Ալկանտարան: Լևերկուզենցիների կազմում մրցակցի դարպասը գրավել են Լարս Բենդերն ու Լեոն Բեյլին: Վերջինս աչքի է ընկել տուգանայինից կիատարած հեռահար հարվածով:

Այսպիսով, «Բավարիան» դուրս է եկել եզրափակիչ, որտեղ մրցելու է «Շալկե» – «Այնտրախտ» (Ֆրանկֆուրտ) զույգի հաղթողի հետ:

Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Բայեր» – «Բավարիա»` 2:6
Գոլերը՝ Բենդեր (16), Բեյլի (72) – Լևանդովսկի (3,9), Մյուլեր (52, 64, 78), Ալկանտարա (60)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում