Անգլիայի առաջնության խորհրդանշական հավաքականը

Անգլիայի առաջնության խորհրդանշական հավաքականը

Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) կազմել է Պրեմիեր լիգայի 2017-18թթ. առաջնության խորհրդանշական հավաքականը:

Ըստ դիրքերի լավագույն 11 ֆուտբոլիստներից 5-ը ներկայացնում են նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»:

ԱՊԼ-ի խորհրդանշական հավաքականը.

Դարպասապահ – Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)

Պաշտպաններ – Մարկոս Ալոնսո («Չելսի»), Յան Վերտոնգեն («Տոտենհեմ»), Նիկոլաս Օտամենդի, Կայլ Ուոքեր (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»)

Կիսապաշտպաններ – Կևին դե Բրյունե, Դավիդ Սիլվա (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»)

Հարձակվողներ – Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Տոտենհեմ»)

Հավելենք, որ Սալահը, Դե Բրյունեն, Սիլվան, Դե Խեան, Քեյնը, ինչպես նաև Լերոյ Սանեն («Մանչեսթեր Սիթի») հավակնում են առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում