Վերջին 16 տարում առաջին անգամ «Բարսելոնայի» կազմում ակումբի սան չի եղել

Վերջին 16 տարում առաջին անգամ «Բարսելոնայի» կազմում ակումբի սան չի եղել

Իսպանիայի առաջնության 33-դ տուրում «Բարսելոնան» ոչ-ոքի է խաղացել «Սելտայի» հետ (2:2):

«AS»-ը հայտնում է, որ վերջին 16 տարվա ընթացքում առաջին անգամ կատալոնական թիմի մեկնարկային կազմում ակումբի սան չի եղել:

Ժերար Պիկեն, Ժորդի Ալբան, Սերժի Բուսկետսը և Անդրես Ինյեստան հանգստի հնարավորություն են ստացել, իսկ Լիոնել Մեսսին ու Սերժի Ռոբերտոն փոխարինման են մտել:

«Բլաուգրանան» խաղը սկսել է հետևյալ կազմով.

Տեր Շտեգեն, Դին, Վերմալեն, Մինա, Սեմեդու, Գոմեշ, Պաուլինյո, Կոուտինյո, Դենիս Սուարես, Դեմբելե, Ալկասեր:

Նշված ֆուտբոլիստներից միայն Դենիս Սուարես է «Բարսելոնայի» ակադեմիան ներկայացրել, սակայն նա ակումբում ընդամենը 1 տարի է անցկացրել, ուստի լիարժեք սան չի համարվում: Նույնը վերաբերվում է նաև փոխարինման մտած Ալեիշ Վիդալին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում