Ագուերոյի համար մրցաշրջանն ավարտված է

Ագուերոյի համար մրցաշրջանն ավարտված է

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: Այդ մասին հայտնում է «քաղաքայինների» պաշտոնական կայքը:

Արգենտինացին արտրոսկոպիայի է ենթարկվել: Նա թիմի մարզման ժամանակ խորացրել էր ծնկի վնասվածքը, որը ստացել էր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (2:3)՝ Էշլի Յանգի կողմից ստացած կոպիտ հարվածից հետո:

Այնուամենայնիվ, սպասվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը կհասցնի ապաքինվել մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը:

Ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն 42 խաղում 30 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում