USD
EUR
RUB

Իտալիայի չեմպիոնական պայքարն ավելի սրվեց, թրիլեր Ֆլորենցիայում, այլ արդյունքներ (տեսանյութ)

 
 

Իտալիայի առաջնության 33-րդ տուրն անչափ լարված ստացվեց:

Առաջատար «Յուվենտուսը» մրցակցի հարկի տակ չկարողացավ հաղթել «Կրոտոնեյին» (1:1): Ալեքս Սանդրոյի գոլին մկրատ տեսակի հիասքանչ հարվածով պատասխանեց Սիմին:

Չեմպիոնական պայքարում թուրինցիների գլխավոր մրցակից «Նապոլին» 4:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ուդինեզեի» նկատմամբ և միավորների տարբերությունը կրճատեց մինչև 4-ը: «Աձուրին» խաղի ընթացքում երկու անգամ հաշվի մեջ զիջում էր, սակայն կարողացավ կարևոր հաղթանակ կորզել:

Թրիլերային ստացվեց «Ֆիորենտինա» – «Լացիո» հանդիպումը: Արդեն 14-րդ րոպեին թիմերը մնացել էին 10-ական ֆուտբոլիստով: Սկզբում տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղի համար կարմիր քարտ ստացավ տանտերերի դարպասապահ Մարկո Սպորտյելոն, ապա վերջին հույսի խախտման համար Ալեսանդրո Մուրջան: Հետագայում «մանուշակների» կիսապաշտպան Ջորդան Վերետուի հեթ-տրիկին հռոմեացիները պատասխանեցին Լուիս Ալբերտոյի դուբլով, ինչպես նաև Մարտին Կասերեսի ու Ֆիլիպե Անդերսոնի գոլերով: «Լացիոն» հաղթեց 4:3 հաշվով ու բարձրացավ չորրորդ տեղ:



Խաղային օրվա ուշագրավ հանդիպումների արդյունքները.

«Յուվենտուս» – «Կրոտոնե»` 1:1
Գոլերը՝ Սիմի (65) – Սանդրո (17)


«Նապոլի» – «Ուդինեզե»` 4:2
Գոլերը՝ Ինսինյե (45+2), Ալբիոլ (64), Միլիկ (70), Տոնելի (75) – Յանկտո (41), Ինգելսոն (55)

«Ֆիորենտինա» – «Լացիո»` 3:4
Գոլերը՝ Վերետու (16, 31, 54) – Լուիս Ալբերտո (39, 73), Կասերես (45+1), Անդերսոն (70)
Հեռացումներ. Սպորտյելո (7) – Մուրջիա (14)

«Ռոմա» – «Ջենոա»` 2:1
Գոլերը՝ Ունդեր (17), Զուկանովիչ (52, ինքնագոլ) – Լապադուլա (61)

«Տորինո» – «Միլան»` 1:1
Գոլերը՝ Դե Սիլվեստրի (70) – Բոնավենտուրա (9)
Հեռացում՝ Դե Սիլվեստրի (90+3)
Չիրացված 11-մետրանոց՝ Բելոտի (4)

 

Լրահոս
4 մեդալ՝ Խաբարովսկի միջազգային մրցաշարից Մոնչի․ Ալիսոնը «Ռոմայից» կհեռանա միայն մեկ դեպքում Կլոպ․ Անհերքելի փաստ է՝ «Ռեալը» մեզանից փորձառու է BBC. Էմերին կգլխավորի «Արսենալը» Կրկին առանց Յուրչենկո. Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կամզը «Ինտերը» հաղթեց «Լացիոյին» և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) «Բարսելոնան» հաղթեց առաջնության վերջին խաղում (տեսանյութ) Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը «Ռեալն» Իսպանիայի առաջնությունն ավարտեց ոչ-ոքի արդյունքով (տեսանյութ) «Այնտրախտը» հաղթեց «Բավարիային» և դարձավ Գերմանիայի գավաթակիր (տեսանյութ) Անգլիայի գավաթ․ «Չելսին» եզրափակչում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ) Հայաստան-Մոլդովա հանդիպման սկզիբը՝ ժամը 19:00-ին Հայաստանի հավաքականը 98-րդն է ՖԻՖԱ դասակարգման աղյուսակում Եվրոպա լիգա․ «Ատլետիկոն» եզրափակչում հաղթեց «Մարսելին» (տեսանյութ) «Գանձասար Կապանը»՝ Հայաստանի գավաթակիր (տեսագրություն) «Բարսելոնայի» և Բուսկետսի միջև տարաձայնություն է առաջացել Գրիզման․ Շատ եմ ցանկանում հաղթել Եվրոպա լիգայում «Տոտենհեմն» ու Պոչետինոն չեն կարողանում համաձայնության գալ Տուխել․ Հպարտությամբ միանում եմ մեծագույն ֆուտբոլային ակումբին ԱԱ-2018․ Հրապարակվել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը «Յուվենտուսը» 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն (տեսանյութ) Լա լիգա․ «Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց (տեսանյութ) «Ռեալը» ջախջախեց «Սելտային», Բեյլը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ) ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ) Արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական Արդա Թուրանը որակազրկվել է 16 խաղով (տեսանյութ) «Մեղմ որոշում է». Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը «Շիրակի» մասին «Ռեալն» արտագնա խաղում պարտվեց «Սևիլյային» (տեսանյութ) Իտալիայի գավաթի եզրափակչում «Յուվենտուսը» ջախջախեց «Միլանին» (տեսանյութ) ԱՊԼ․ «Արսենալը» պարտվեց, «Չելսին» միավորներ կորցրեց, «Ման․ Սիթին» և «Տոտենհեմը» հաղթեցին (տեսանյութ) «Բարսելոնան» ջախջախեց «Վիլյառեալին» (տեսանյութ) Նոյերը կարծում է՝ չի մասնակցի Աշխարհի առաջնությանը Մոուրինյու․ Ռոնալդուի հետ անհնարինը դառնում է հնարավոր «Բարսելոնան» անարգում է «Ատլետիկոյին»․ մադրիդյան ակումբը հանդես է եկել հայտարարությամբ «Ռեալի»՝ «Սևիլյայի» դեմ հանդիպման հայտացուցակը Սուարեսը խոստովանել է՝ «Բարսելոնայի» երկրորդ գոլի ժամանակ խախտել է կանոնները Վենգեր. Ուժն ու լավատեսությունը Ֆերգյուսոնին կօգնեն արագ ապաքինվել Մարսելո. Ողբերգական ոչինչ չի եղել, ֆուտբոլն այդպիսին է Ռամոս. Մեսսին ընդմիջմանը ճնշել է մրցավարին Ավանդական Կարատեի Եվրոպայի առաջիկա առաջնություններից մեկը գալիս է Հայաստան
website by Sargssyan