«Ատլետիկոն» խոշոր հաշվով պարտվեց (տեսանյութ)

«Ատլետիկոն» խոշոր հաշվով պարտվեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալվել է «Ռեալ Սոսյեդադին» և խոշոր հաշվով պարտություն կրել: Բասկերն առավելության են հասել 3:0 հաշվով:

Առաջին կեսում Ադնան Յանուզայի փոխանցումից հետո դիպուկ հարվածով հաշիվը բացել է Վիլիան Ժոզեն: Երկրորդ կեսում փոխարինման մտած Խուանմին երկու գեղեցիկ հարվածներով դուբլ է ձևակերպել:

Այսպիսով, մադրիդցիները չկարողացան օգտվել «Բարսելոնայի» սայթաքումից, որը ոչ-ոքի էր խաղացել «Սելտայի» հետ (1:1), և կրճատել միավորների տարբերությունը: Ներկայումս Դիեգո Սիմեոնեի թիմն ունի 71 միավոր, որը 12-ով պակաս է առաջատրինից: Հաջորդ հաղթանակի դեպքում «Բարսելոնան» չեմպիոն կդառնա:

«Ռեալ Սոսյեդադը» 43 միավորով 11-րդ տեղում է:

Պրիմերա, 33-րդ տուր
«Ռեալ Սոսյեդադ» – «Ատլետիկո»` 3:0
Գոլերը՝ Ժոզե (27), Խուանմի (80, 90+2)

Հետևեք մեզ նաև Telegram-ում