Անդրադարձեր և Մոյզես. «Չելսիի» արտագնա հաղթանակը (տեսանյութ)

Անդրադարձեր և Մոյզես. «Չելսիի» արտագնա հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել «Բերնլիի» նկատմամբ:

20-րդ րոպեին լոնդոնցիները հաշվի մեջ առաջ են անցել: Վիկտոր Մոյզեսի փոխանցումից հետո Քևին Լոնգը պատահաբար գնդակն ուղարկել է սեփական դարպասը: 64-րդ րոպեին Յոհան Գուդմունսոնի հարվածից հետո կրկին անդրադարձ է գրանցվել, որն այս անգամ հաջողակ է եղել տանտերերի համար: Գնդակը դիպչել է Էշլի Բարնսին ու հայտնվել է հյուրերի դարպասում: Խաղի հերոս է դարձել Մոյզեսը, ով հաղթական գոլն է խփել (69): Էմերսոնի փոխանցումից հետո նիգերացին գրավել է մոտակա անկյունը:

«Չելսին» վաստակել է 63 միավոր և այժմ չորրորդ հորիզոնականը զբաղեցնող «Տոտենհեմին» զիջում է 5 միավորով: «Բերնլին» 52 միավորով 7-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում