Պաշտոնական. Վենգերը հեռանում է «Արսենալից»

Պաշտոնական. Վենգերը հեռանում է «Արսենալից»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերեը հայտարարել է ընթացիկ մրցաշրջանից հետո թիմից հեռանալու մասին:

Ֆրանսիացին ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է, որ «զինագործների» ղեկավարների հետ բազմաթիվ խորհրդակցություններից հետո որոշել է չշարունակել աշխատանքը: Նա կարծում է, որ հեռանալու ճիշտ ժամանակն է:

68-ամյա մասնագետը լոնդոնցիներին գլխավորում է1996 թվականից: Այս ընթացքում նա 17 տիտղոս է նվաճել, այդ թվում 3 անգամ Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը:  Նա 4 անգամ ճանաչվել է Եվրոպայի լավագույն մարզիչ և երեք անգամ` Անգլիայի:

Անգլիայի 2003-04թթ. առաջնությունում «Արսենալը» չեմպիոն է դարձել անպարտելի մնալով: Պրեմիեր լիգայում դա միակ դեպքն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում