Գոլային հրավառություն «Էնֆիլդում»․ «Լիվերպուլը» հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)

Գոլային հրավառություն «Էնֆիլդում»․ «Լիվերպուլը» հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Լիվերպուլ» – «Ռոմա» դիմակայության առաջին հանդիպումը գերգոլառատ ստացվեց։ «Էնֆիլդում» կայացած խաղում դաշտի տերերն առավելության հասան 5։2 հաշվով։

Առաջին կեսում նախկին թիմի դարպասը երկու գնդակ ուղարկեց Մոհամեդ Սալահը։ Երկրորդ կեսում նախ աչքի ընկավ Սադիո Մանեն, ապա դուբլ ձևակերպեց Ռոբերտո Ֆիրմինյոն։ 81-րդ րոպեին «գայլերի» կազմում գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, իսկ վերջնական հաշիվը 85-րդ րոպեին ձևակերպեց Դիեգո Պերոտին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։

Պատասխան հանդիպումը կայանալու է Հռոմում, մայիսի 2-ին։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլի մյուս՝ «Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է մայիսի 3-ին։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Լիվերպուլ» – «Ռոմա»՝ 5։2
Գոլերը՝ Սալահ 35՛, 45՛, Մանե 56՛, Ֆիրմինո 61՛, 68՛ – Ջեկո 81՛, Պերոտի 85՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում